Ապրիլի 5-ի գիշերը ցրտահարություն է եղել Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում: NEWS.am-ի հետ հետ զրույցում համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ հիմնականում ցրտահարվել են բանջարաբոստանային կուլտուրանները:
«Բանջարանոցներում ինչ մշակում էին` կարտոֆիլ, բադրիջան, լոբի, բոլորը 100 տոկոսով ցուրտը տարել է, ոչինչ չի մնացել»,- ասաց համայնքապետը:
Նա նշեց, որ գյուղնախարարությունից հանձնաժողով չի եկել, վնասները չի գնահատել, եւ որեւէ փոխհատուցման մասին մինչեւ հիմա խոսք չկա:




























