Բրազիլիայի Դաշնային Գերագույն դատարանը (բարձրագույն դատական ատյան) շաբաթ մերժել է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի փաստաբանի ներկայացված հայցը, որով նա ձգտում էր չեղարկել նախագահին կալանավորելու կարգադրագիրը: Այս մասին հաղորդում է Globo հեռուստաալիքը:
Հեռուստատեսության տվյալներով՝ համապատասխան որոշումը կայացրել է դատավոր Էդսոն Ֆակինը, ով աշխատում է հակակոռուպցիոն գործերով:
Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան իր հասցեին ներկայացված մեղադրանքները կեղծ է անվանել:
«Ես միակ մարդն եմ, որին դատել են մի բնակարանի համար, որն ինձ չի պատկանում: Դաշնային ոստիկանությունը ստում է, երբ ասում է, որ այն իմն է: Դատախազությունը ստում է, երբ ասում է, որ այն իմն է», - ասել էնա:
Նրա խոսքով՝ նրա դեմ ներկայացված մեղադրանքները իշխող էլիտայի վրեժն է աղքատներին սոցիալական օգնության իր քաղաքականության համար:
«Նրանք են տվել ինձ կալանավորելու կագադրագիրը: Եվ գիտեք ինչ: Ես կկատարեմ նրանց պահանջը:
Նրանք պետք է իմանան, որ ես չեմ վախենում իրենցից, որ ես չեմ փախչի եւ ես կապացուցեմ իմ անմեղությունը», - հավելել է նա:




























