BMW-ի վարորդ Մհեր Թերզիկյանը պատմել է, որ Մոսկվայում վթարի ժամանակ, որի հետեւանքով կին է մահացել,  ինքը եղել է մեքենայի ղեկին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Նրա խոսքով՝ կինը մահացել է դժբախտ դեպքի արդյունքում:

 «Ես BMW X5-ի ղեկին էի,  բայց կնոջը վրաերթի չեմ ենթարկել: Ես երթեւեկում էի ճանապարհով եւ հանկարծակի իմ առջեւ կտրուկ շրջվեց Պետական ավտոտրանսպորտային տեսչության մեքենան: Բախումից խուսափելու համար ես աջ թեքվեցի, ճամփեզր դուրս եկա եւ դարպասին հարվածեցի: Պարզվեց, որ այդ հատվածից մի քանի մետր այն կողմ՝ երթեւեկելի մասում կին էր կանգնած», — պատմել է Թերզիկյանը:

Նա ենթադրել է, որ կինը կարող էր մահանալ դարպասի մասերի հարվածից:

 «Երբ տեսախցիկների տեսագրությունները տրամադերն, ամեն ինչ պարզ կլինի», հավելել է նա:

Ավելի վաղ հաղորդել էին, որ Մոսկվայի հարավ-արեւելքում BMW X5-ի մասնակցությամբ մահացու վթար է տեղի ունեցել: Վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել  մայթ եւ կնոջը մահացու վրաերթի է ենթարկել:

Մոսկվայում արագության սիրահար Մհեր Թարզիկյանը BMW X5-ով կնոջը մահացու վրաերթի է ենթարկել (ֆոտո)