Բոսֆորի նեղուցն այն բանից հետո, երբ չորաբեռ նավը մխրճվել է ափամերձ շենքի մեջ, նավերի անցման համար ժամանակավորապես փակվել է, հաղորդում է Daily Sabah թերթը:
Միջադեպը տեղական ժամանակով 16.00-ին է տեղի ունեցել, Ստամբուլի ասիական մասում գտնվող Անադոլուխիսար պատմական թաղամասում: Մալթայում գրանցված Vitaspirit նավը, որը Եգիպտոսից Ուկրաինա էր ուղեւորվում, հարվածել է Սուլթանի Մեհմեդ Ֆաթիհի կամրջի կողքին գտնվող ափամերձ առանձնատանը:
Դեպքի արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն շենքը զգալի վնասվել է: Ըստ թերթի՝ ավերված առանձնատունը կառուցվել է XVIII դարում եւ 85 մլն դոլար է գնահատվում:




























