Եվրամիությունը Պաղեստինին եւ Իսրայելին Գազայի հատվածի շուրջ ռազմական էսկալացիայի ֆոնին առավելագույն զսպվածության կոչ է անում: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԲԿ-ն:
Դիվանագետը մտահոգություն է հայտնել Գազայի հատվածի շուրջ եւ ներսում ռազմական հակամարտության սրման կապակցությամբ, ինչը պատասխան էր նախորդ օրը տեղի ունեցածին: Նա հիշեցրել է, որ ապրիլի 6-ին Գազայում սպանվել է առնվազն 9 պաղեստինցի, այդ թվում, մեկ անչափահաս եւ մեկ լրագրող: Իսրայելական կողմից հարյուրավոր վիրավորներ են եղել: «Այս ամենը լուրջ հարցեր է առաջացնում ուժի համաչափ օգտագործման վերաբերյալ, որը պետք է լուծվի: Անհրաժեշտ է նաեւ հստակեցնել Իսրայելի պաշտպանության ուժերի հաղորդումները իրենց դիրքերից հարձակումների եւ սահմանը անցնելու փորձերի մասին», - ասվում է հայտարարությունում:
«ԵՄ-ն խորապես վշտաված է այս իրադարձությունների պատճառով: Մենք արագ ապաքինում ենք ցանկանում բոլոր տուժածներին», - նշել է ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչը:




























