Ապրիլի 7-ը կանանց իրավունքներին վերաբերող տոն չէ, իրականում դա եկեղեցական տոն է որը մոդիֆիկացվել է եւ դարձել  է մայրության եւ գեղեցկության տոն: NEWS.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ կանանց միամսյակը Հայաստանում իրականում կոմերցիոն բնույթ է կրում, նվերներ տալու իմաստ ունի, կանանց իրավունքները գրեթե չեն բարձրաձայնվում այս օրերին:

«Ճիշտն ասած ես ապրիլի 7-ը չեմ համարում կանանց իրավունքներին վերաբերող տոն, իրականում այդպես էլ չի, դա եկեղեցական տոն է, որը մոդիֆիկացվել է եւ դարձել  է մայրության եւ գեղեցկության տոն: Դա վերաբերում է Քրիստոսի ծննդի ավետման տոնին: Սկզբում մարտի 8-ը հանեցին, փոխարինեցին ապրիլի 7-ով, հետո մարտի 8-ը վերականգնեցին, քանի որ կոնտեքստից դուրս էր, թե ապրիլի 7-ը որպես ինչ ենք նշում: Հիմնականում այս օրը  շուկայական պայմաններն են մտցրել, կնոջըը նվեր տալով, դու նրա խնդիրը չես կիսում, նրա բերանն ես փակում, բայց նրա խնդրին ոչ մի լուծում չի տրվում»,-ասաց իրավապաշտպանը:

Իրավապաշտպանի կարծիքով`կանանց նվիրված միամսյակը էլի ստվերում է կանանց իրավունքները, միայն հիշեցնում է, որ պետք է կանանց ծաղիկններ նվիրել, բայց  ի վերջո կանայք տարբեր են եւ տարբեր խնդիրներ ունեն եւ դրանք պետք է լուծվեն:

Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում կանայք բոլոր հարթություններում ունեն խնդիրներ` սկսած ընտանիքից, վերջացրած հասարակության պատկերացումներից, եւ քաղաքականության  մեջ ներգրավումից:

«Հայաստանը իր անկախացման հենց  առաջին տարիներից սկսած` հենց 90 ականաներին վավերացրել էր կանանաց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման ՄԱԿ-ի կոնվենցիան, բայց որքանով  է դա գործում,  շատ դժվար է ասել: Կանայք բավական խտրականացված են եւ բավարար մասնակցություն չունեն քաղաքական եւ հասարակակն պրոցեսներում երկրի: Դրա պատճառները տարբեր են, սկսած նրա ընտանիքում դերից, ընտանեկան բռնությունից , աշխատաշուկայում խտրականությոյւնից եւ այլն»,- հավելեց իրավապաշտպանը: