Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոններից ազատել է իր օգնականներին ու ռեֆերենտներին։

Նախագահի կարգադրություններով, ռեֆերենտի պաշտոններից ազատվել են Արմեն Դավթյանը, Նաիրի Պետրոսյանը, Հովհաննես Նիկողոսյանը, Ջեմմա Հակոբյանը, Արտյոմ Սեդրակյանը։

Օգնականի պաշտոններից ազատվել են Հասմիկ Պետրոսյանը, Մարտին Զաքարյանը։