Ոստիկանները այսօր՝ ապրիլի 7-ի երեկոյան Երեւանում բերման են ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցության երկու անդամների, որոնք փողոցում իրազեկում էին ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին։
ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ բերման ենթարկվածներն են Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ, բերման ենթարկածների նկատմամբ վարչական գործ են հարուցել:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երթ են անում Գյումրիից Երեւան եւ ապրիլի 13-ին հասնելու են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք է լինելու ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։



























