Բրազիլիայում առնվազն 9 մարդ է վիրավորվել Կուրիտիբա քաղաքի Դաշնային ոստիկանության շենքի մոտ, որտեղ պատիժը կրելու համար բերվել է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ տուժածների թվում երեխա կա, վիրավորվել է նաեւ զինվորական: Ցուցարարներըը դեմ են պետության նախկին ղեկավարի կալանավորմանը: Նրանցից մոեկի խոսքով՝ ոստիկանությունը փորձել է ցուցարարներին ցրել ռետինե գնդակների օգնությամբ, նշում է Globo-ն:

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի իշխանություններին հանձնվելու մասին հայտնի է դարձել ապրիլի 8-ի գիշերը: Ապրիլի 6-ին բրազիլական դատարանը նրան մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի գործով եւ նրան կալանավորելու օրդեր տվել: