Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի զարմուհի Վիկտորիա Սկրիպալը հայտարարել է բրիտանական ոստիկանությանը ցանկացած պարզաբանումներ տալու պատրաստակամության մասին, փոխանցում է «ՌԲԿ»-ն: The Sunday Telegraph-ին տված հարցազրույցում նա հերքել է կասկածներն առ այն, որ աշխատում է ռուսական հատուկ ծառայությունների համար:

«Եթե բրիտանացիներն ասում են, որ ես աշխատում եմ գաղտնի ծառայությունների համար, ապա թող ապացուցեն դա: Թեկուզ մի ապացույց ներկայացրեք»,- ասել է նա: Նա պատրաստ է այցելել Սքոթլենդ Յարդ՝ «բացատրություններ տալու համար, եթե նրանց ինչ-որ բան հետաքրքրում է»:

Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հրաժարվել էին Վիկտորիա Սկրիպլաին հյուրի կարգավիճակում Մեծ Բրիտանիա այցելելու համար վիզա տրամադրել: Սկրիպալի զարմուհին նաեւ ասել է, որ հիվանդանոցում գտնվող Յուլյա Սկրիպալը «Մոսկվա վերադառնալուց բացի ուրիշ ոչինի չի ուզում»: «Նա այստեղ շուն ունի, նրա կյանքն այստեղ է, նա այստեղ աշխատանք ունի եւ սիրած մարդ»,- ասել էր Վիկտորիա Սկրիպալը:

Ըստ Վիկտորիայի՝ նրա Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը, ամենայն հավանականությամբ, տուժել են սննդային թունավորումներից, հավանաբար՝ ծովամթերքներից:

Sunday Times-ի աղբյուրը բրիտանական կառավարությունում պատմել էր, որ ԳՀՎ-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը կարող են տեղափոխվել ԱՄՆ եւ փոխել իրենց անունները: