Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ թունավորումից հետո ապաքինումը կարելի է հրաշք անվանել: Այս մասին հայտարարել է Լիդի համալսարանի թունաբանության ամբիոնի պրոֆեսոր Ալիսթեր Հեյը, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Sky News-ը:

Պրոֆեսորի կարծիքով՝ Սկրիպալներն ապաքինվել են լավ խնամքի շնորհիվ: «Ես համոզված եմ, որ եթե բժիշկներն այդքան արագ չժամանեին, Սկրիպալները կենդանի չէին մնա»,- ասել է Հեյը: Նա համոզված է, որ բժիշկներին կանչած մարդը փրկել է տուժածներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Սոլսբերիի հիվանդանոցում հայտնել էին, որ Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել կոմայից, սակայն չեն մանրամասնել, արդյոք նա գիտակցության է եկել, թե ոչ: