Գերմանիայի իրավապահ մարմինները չորս մարդ են ձերբակալել, որենք նախատեսում էին ահաբեկչական հարձակում իրականացնել Բեռլինում կիրակի օրը անցկացված կիսամարաթոնի ժամանակ: Ոստիկանությունը հետեւում էր նրանց երկու օր շարունակ, ուստի կոնկրետ վտանգ չկար, հայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Die Welt թերթը:

«Մենք դեռ չենք գնահատում իրավիճակը: Սակայն, ըստ էության, իրավիճակը ծայրահեղ վտանգավոր էր»,- մեջբերում է թերթը ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը թունիսցի Անիս Ամրիի ծանոթն էր, որը 2016 թվականի սեկտեմբերի 19-ին ահաբեկչական հարձակում էր գործել սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ: Այս կասկածյալը պատրաստվում էր դանակով հարձակվել թեթեւ ատլետիկայի մարզիկների եւ մարաթոնի այցելուների վրա: Բացի այդ, նկուղում, որը նա վարձակալում էր բնակարանի հետ միասին, պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել:

Կիսամարաթոնին մոտ 32 հազար մարդ էր մասնակցում: