Սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման մասին մեղադրանքները եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «կոպիտ հայտարարությունները» կարող են մեկ սադրանքի կապող օղակներ դառնալ Սիրիայի տարածքում հնարավոր հարձակումների քողարկման համար: Այս մասին ԻԻՀ Մեջլիսի հանձնաժողովի եւ Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստին հայտարարել է կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Շատ հավանական է, որ այդպիսով ԱՄՆ վարչակազմը փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել Սիրիայի դեմ հետագա հարվածների համար` խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու երկրի ինքնիշխանությանը հետեւելը»,-ընդգծել է Սլուցկին:
Նրա խոսքով՝ նման մոտեցումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը նախկինի պես խնդիր է դնում ոչնչացնել Բաշար Ասադի կառավարությունը: «ԱՄՆ-ը ոչինչ մի միջոց չի խնայում՝ ընդհուպ մինչեւ ակնհայտ կեղծարարությունը եւ քիմիական զենքի մասին լուրերի տարածումը: Ընդ որում, մեղադրանքների է ենթարկվում ինչպես Դամասկոսը, այնպես էլ Մոսկվան եւ Թեհրանը, ինչպես տեղի ունեցավ սիրիական Դումայում իրավիճակի եւ դրան հետեւած նախագահ Թրամփի կոշտ հայտարարության դեպքում», - նշել է հանձնաժողովի նախագահը:
Սլուցկիի կարծիքով՝ «այս ամենն արվում է որոշակի նպատակներով. Միացյալ Նահանգները ցանկանում են խախտել անվտանգության ճարտարապետությունը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում»: «Եվ, իհարկե, նախագահ Բաշար Ասադի տապալումը, Վաշինգտոնի վերլուծաբանների տեսանկյունից, գործոն կդառնա շիական աղեղի՝ Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան, կործանման համար», - հավելել է նա:
Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունում (Syrian American Medical Society-SAMS) հայտարարել են ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա գցված քլորային ռումբի մասին: Ռումբը, ինչպես նշել են կազմակերպությունում, ռումբը ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ինչպես հաղորդվում է, Ասադի ուժերը «խառը գործակալների» կիրառմամբ երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS- ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, Reuters- փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: Ընդ որում, BBC- ի աղբյուրների համաձայն, Դումայում 70 զոհ է եղել:
ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն իսկ հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է, որ գերատեսչության ներկայացուցիչները ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Պետդեպարտամենտում մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառման տարբերակը եւ հայտարարել է, որ մեղադրանքները «կեղծ բնույթ են կրում»:
ԱՄՆ-ը ցանկանում է խաթարել անվտանգության ճարտարապետությունը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























