Ինը երկիր պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին պնդումների կապակցությամբ: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունը Համաշխարհային կազմակերպությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Միացյալ նահանգները, Լեհաստանը, Նիդերլանդները, Շվեդիան, Քուվեյթը, Պերուն եւ Կոտ դ'Իվուարը պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Սիրիայում քիմիական հարձակման մասին հաղորդումների քննարկման համար: Հանդիպումը, ինչպես սպասվում է, կկայանա երկուշաբթի օրը»,- նշվում է մշտական ներկայացուցչության թվիթերյան էջին արված գրառման մեջ: