ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Առաջնորդները քննարկել են «ԻՊ»-ի մնացորդների ոչնչացման քարոզարշավի արագացումը եւ տարածաշրջանում այլ սպառնալիքների դեմ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը եւ Դամասկոսի մոտակայքում հնարավոր քիմիական հարձակումների մասին հաղորդումները»,- նշվում է փաստաթղթում:

Թրամփը նաեւ ընդգծել է «իրաքյան միասնության կարեւորությունն առաջիկա ընտրություններից առաջ»: