Սիրիական «Թայֆոր» ավիաբազայի հրթիռակոծման հետեւանքով 14 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով  Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը:

Գործակալության տվյալներով՝ զոհվածների թվում ոչ միայն սիրիացիներ, այլ նաեւ իրանցիներ կան: Դեռ հայտնի չէ, թե ով է պատասխանատու հրթիռակոծման համար: Ռուս զինվորականները եւ սիրիական կառավարական զորքերը պնդում են, որ դա իսրայելական բանակն է: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հոմս նահանգում ավիաբազայի ուղղությամբ հարվածը հասցրել են երկու իսրայելական ինքնաթիռները, որոնք 8 հրթիռ են արձակել: Հինգ հրթիռը խոսցվել է հակաօդային պաշտպանության կողմից: Նշվում է, որ F-15 ինքնաթիռները չեն մտել Սիրիայի օդային տարածք եւ գտնվել են Լիբանանի օդային տարածքում:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Զինված ուժերը չեն հարվածել Սիրիային: Հարձակմանը մասնակից լինելը հերքել է նաեւ ֆրանսիական զինվորականները:

Հոմսի արեւելքում սիրիական ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում են գործել սիրիական ռազմաբազայի ուղղությամբ. ՌԴ ՊՆ