Սաուդյան Արաբիան  մտադիր է ֆրանսիական փորձն օգտագործել ազգային օպերայի եւ նվագախմբի ստեղծման համար՝ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի այցի ժամանակ ստորագրված համաձայնագրին համապատասխան, հաղորդում է AFP-ն:

Համաձայնագիրը նախատեսում է, որ ֆրանսիական կողմը կօգնի Սաուդյան Արաբիային  դասական երաժշտություն եւ շոու ստեղծել՝ պահպանողական թագավորության իմիջը փոխելու Մուհամմեդ արքայազնի ջանքերին ֆոնին:

Սաուդյան Արաբիան Կաննի կինոփառատոնում առաջին անգամ կներկայացնի կարճամետրաժ ֆիլմեր եւ միջոցառմանը պաշտոնական պատվիրակություն կուղարկի:

Սաուդյան Արաբիայից իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա  Նիսենը «քննարկել է գրքերի թարգմանության կարեւորությունը երկու ուղղություններով` արաբերենից ֆրանսերեն եւ հակառակը »: