ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Չինաստանի հետ առեւտրային տարաձայնությունների լուծման միջազգային կոալիցիա ձեւավորել: Ինչպես CNBC-ին հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարի Քուդլոուն, Թրամփը պատրաստ է նման կոալիցիայի ձեւավորմանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ դեռ պարզ չէ, արդյոք, ի վերջո, վարչակազմի առաջարկած չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերը կկիրառվեն:

Հարցին՝ արդյոք Թրամփը կարող է աջակցության համար եվրոպական երկրներին, Ճապոնային եւ այլոց դիմել, Քուդլոուն ասել է. «Նախագահը համաձայն է դրա հետ: Սա չի նշանակում, որ նրան պարտադիր աջակցություն է պետք, բայց նա կարող է հակվել դրան»: