Չինաստանի մայրաքաղաք Բինչժոյում գտնվող չինական Ցին դինաստիայի հիմնադրի վեց տոննանոց արձանն ուժգին քամու պատճառով փլուզվել է:

Բինչժոու քաղաքում 2005 թվականին տեղադրված կայսր Ցին Շի Խուանդիի արձանն ընկել է դեմքի վրա, ինչի հետեւանքով կտոր-կտոր է եղել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Global Times թերթը: Հուշարձանն ամբարձիչների օգնությամբ բարձրացրել եւ արագ տարել են:

Ցին դինաստիայի հիմնադիր Շի Խուանդին իր օրոք՝ մ.թ.ա. 221-206 թվականներին, միացրել է Չինաստանը՝ նվաճելով չինական բոլոր հիմնական նահանգները: