Մեծ Բրիտանիան իր դաշնակիցների հետ խորհրդակցում է Արեւելյան Գուայում քիմիական հարձակման հարցով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա հիպոթետիկ հարց է,- հայտարարել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Սիրիայում ԱՄՆ հնարավոր ռազմական ակցիային: - Մենք շատ սերտ խորհրդակցություններ ենք պահպանում մեր դաշնակիցների, հատկապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ: Քննարկվում են գործողությունների բոլոր տարբերակները: Մենք պետք է մանրակրկտորեն քննարկենք հարցն այն մասին, ինչ է տեղի ունեցել»:
Փիրսը նաեւ կոչ է արել Սիրիայում քիմիական հարձակումների դեպքերը հետաքննել անկախ մեխանիզմի միջոցով, որը հաստատվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից:
«Մենք կարծում ենք, որ Սիրիայի ռեժիմն է պատասխանատվություն կրում վերջին հարձակման համար, սակայն հնարավորություն կա սա պարզելու, իսկ հատկապես անկախ առաքելության կազմակերպման միջոցով՝ անկախ հետաքննության արդյունքներով փաստերի որոնման համար: Մենք ենթադրում ենք, որ օրինական պատճառներ չկան ԱԽ-ին ուղղված հետաքննության անկախ մեխանիզմ ստեղծելու կոչերին չաջակցելու համար»,- ասել է նա:
«ՄԱԿ-ն կարող է ստեղծել հետաքննության համատեղ մեխանիզմ, եւ այն կպարզի, թե ով է պատասխանատվություն կրում»,- հավելել է նա:




























