Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն ապրիլի 9-ին ժամը 18.00-ին մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կամո Խ.-ն բացատրություն է տվել, որ նույն օրը ժամը 17.30-18.00-ն ընկած ժամանակահատվածում թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1954 թ. ծնված Մաքսիմ Ա.-ի դրամապանակը, որում եղել է 50 եվրո, 5.000 դրամ եւ փաստաթղթեր:
Գողոնն առգրավված է, քննություն է կատարվում:




























