Ապրիլի 9-ին ժամը 5:35-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղամասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7:30-ին, նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված Վահագն Խ.-ին:

Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ նույն օրը ժամը 3:00-ին նշված հասցեում նրանք թունավորվել են գազի արտահոսքից:

Քննություն է կատարվում: