Պակիստանում ոստիկանությունը կառավարությունից պահանջել է արգելել ԱՄՆ ռազմական կցորդին հեռանալ երկրից: Պահանջը կապված է դիվանագետի մասնակցությամբ ավտոպատահարի հետ, որի հետեւանքով մեկ պակիստանցի էր զոհվել, փոխանցում է AP-ն:
Միջադեպը տեղի է ունեցել անցյալ շաբաթ Իսլամաբադում: Ոստիկանությունը կարծում է, որ ռազմական կցորդ, գնդապետ Ջոզեֆ Էմանուել Հոլը անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել 22-ամյա Աթեյք Բայգի մոտոցիկլետին, որը վթարի հետեւանքով զոհվել է: Ոստիկանները ձերբակալել են դիվանագետին, սակայն ավելի ուշ ազատ են արձակել, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Բայգի ընտանիքին եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել հետաքննության հետ:
Պակիստանում ամերիկացի դիվանագետը մահացու վրաերթի է ենթարկել տեղի բնակչին
Հասանելի է
русский



























