Տեղեկատվական պատերազմները 21-րդ դարին բնորոշ գիծ են դարձել։ Այս մասին Բելառուսի պետական խոշորագույն լրատվամիջոցների ղեկավարների ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։
Նա նշել է, որ բարձր է գնահատում լրատվամիջոցների դերը ժամանակակից աշխարհում, որտեղ առաջին պլան են դուրս գալիս ոչ թե զինված բախումները, այլ տեղեկատվական պատերազմները․ «Զանգվածային լրատվամիջոցները զենք են դարձրել։ Եվ, գիտեք, այդ զենքն ավելի հզոր է, քան միջուկայինը։ Այդ պատճառով ինչ-որ լուրի տեսքով փոքր լիցքն ակնթարթորեն ընդգրկում է ամբողջ մոլորակը: Եվ փաստ չէ, որ մահացու ազդեցության ուժով միջուկային զենքն ավելի հզոր է»,-նշել է Լուկաշենկոն։




























