Հունական Ռո կողզու վրա ցածր թռիչք իրականացրած թուրքական ռազմական ուղղաթիռի ուղղությամբ հույ զինվորները նախազգուշական կրակ են բացել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ հունական կողմը հայտնել է, թե թուրքական ռազմական ուղղաթիռը մինչեւ 1 մղոն հեռավորությամբ մոտեցել է Ռո կղզուն։
Հույն զինվորները նախազգուշական կրակ են բացել, որից հետո ուղղաթիռը հեռացել է։
Նշվում է, որ ուղղաթիռը լույսերը անջատված են եղել։
Այդ ընթացքում հունական կողմը օդ է բարձրացրել 2 կործանիչ, որոնք ստուգողական թռիչքից հետո վերադարձել են բազա։




























