Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Brexit-ն իրեն զայրացնում է։ Դուբլինում իր ելույթի ժամանակ նա Եվրոպային միավորվելու կոչ է արել։
Նրա խոսքով՝ շատ քիչ ժամանակ կպահանջվի մայրցամաքում կառուցված խաղաղության եւ միասնության կառույցները ոչնչացնելու համար: «Brexit-ն ինձ դուր չի գալիս։ Ըստ էության, ես գտնում եմ, որ Brexit-ն 21-րդ դարի եվրոպական պատմության ամենատխուր պահերից մեկն է»,-նշել է նա։
«Միայն միավորված Եվրոպան կարող է ինքնիշխան Եվրոպա լինել աշխարհի մնացյալ հատվածի համեմատ: Եվ միայն ինքնիշխան Եվրոպան կերաշխավորի իր ժողովուրդների անկախությունը, իր քաղաքացիների ազատությունը: Եվրոպայի միասնությունը բյուրոկրատական մոդել չէ: Այն ընդհանուր արժեքների եւ ժողովրդավարական չափանիշների ամբողջություն է», -ասել է նա:




























