ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ շնորհակալությունն է հայտնել Քաթարին ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով, Քաթարը՝ Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեկտեղ օգտակար է եղել ԱՄՆ-ին․ «Շատ երկրներ ֆինանսավորում էին ահաբեկչությունը, եւ մենք վերջ դրեցինք դրան: Այս գործընթացը շատ արագ է ընթանում, ինչը շատ կարեւոր է: Դուք այժմ դարձել եք մեր մեծ աջակիցը, եւ մենք գնահատում ենք դա»,-ասել է Թրամփը։
Թրամփը նշել է, որ էմիրին մինչեւ իր քաղաքական գործունեությունն է իմացել․«Նա ջենտլմեն է: Նա շատ հայտնի է իր երկրում: Ժողովուրդը սիրում են նրան: Մենք միասնաբար աշխատում ենք Մերձավոր Արեւելքի այս հատվածում, եւ, կարծում եմ, որ նա շատ լավ է աշխատում»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Իր հերթին Քաթարի Էմիրը նշել է, որ Դոհան աշխատում է Վաշինգթոնի հետ ահաբեկչության ֆինանսավորումն ամբողջ տարածաշրջանում դադարեցնելու համար:




























