Գերմանիայում շունը կծել է մանկիկին։ SkyNews-ի փոխանցմամբ՝ յոթ ամսական տղային սպանել է Սթաֆֆորդշիր տերիեր տեսակի շունը։ Ընտանի կենդանին բռնել է երեխայի գլխից։ Ծնողները փրկարարներին են կանչել եւ չնայած մանուկին շտապ հիվանդանոց են հասցրել, սակայն նրա կայնքը փրկել չի հաջողվել։  

Իսկ թե ինչու է շունը հարձակվել երեխայի վրա, հայտնի չէ։

Նշենք, որ սա Գերմանիայում արդեն երկրորդ դեպքն է, երբ Սթաֆֆորդշիր տերիեր շունը հարձակվում է մարդկանց վրա։ Ավելի վաղ Չիկո անունով շունը Հանովերում սպանել էր իր տիրուհուն եւ նրա որդուն։