Դուբայում դատարանը երկու հանցագործների 500 տարվա ազատազրկման է դատապարտել։ National-ի փոխանցմամբ՝ հանցագործները, օգտագործելով «Պոնցիի սխեման», աշխատել են 200 մլն դոլար։ Սիդնեյ Լեմոսը եւ Ռայան Ֆերնանդեսը ամեն քրեական գործի համար դատապարտվել են 1 տարվա ազատազրկման։ Քրեական գործերի թիվն հասել է 500-ի։

Պոնցիի սխեման ներդրումային խարդախության է, որը ներդրողի համար նվազագույն ռիսկով բարձր եկամուտներ է խոստանում։ Այս սխեմայով առաջին ներդրողները հասույթը ստանում են հետագայում նոր մասնակիցների ներդրումներից: