Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար եւ Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուդրինն առաջարկել է չպատասխանել ամերիկյան նոր պատժամիջոցներին։ ՌԴ նախկին պաշտոնյան ռուսական նոր պատասխանը նպատակահարմար չի համարել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ ամերիկյան մասնավոր բիզնեսի առումով պատժամիջոցները նպատակահարմար չեն, քանի որ բիզնեսն այստեղ է բերում տեխնոլոգիաներ եւ ներդրումներ։ Պատժամիջոցները կվատթարացնեն մեր տնտեսական վիճակը, բայց իրենք էլ արդյունավետ չեն լինի»,-ասել է Կուդրինը։
Ֆինանսների նախկին նախարարը նշել է, որ պատժամիջոցների քաղաքականությունը մի բան է, բիզնեսն՝ մեկ այլ։




























