ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոգեւորված է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի խոստումից՝ երկրի տնտեսությունն ավելի բաց դարձնելու մասին, բայց շարունակում է պնդել Պեկինի առեւտրային քաղաքականության կոնկրետ փոփոխությունների շուրջ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը, փոխանցում է Reuters-ը։
«Իհարկե, մենք ոգեւորվել ենք Սի Ցզինպինի խոստումից, բայց, միաժամանակ, կոնկրետ գործողություններ ենք ցանկանում տեսնել։ Մենք կշարունակենք առաջ շարժվել այս գործընթացում եւ բանակցություններում այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղի չունեցել»,-ասել է Սարա Սանդերսը։
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խոստացել էր նվազեցնել Չինաստան ներկրվող մեքենաների մաքսատուրքերը եւ բարելավել մտավոր սեփականության պաշտպանությունը։




























