Իսրայելի զինվորականներ ապրիլի 11-ին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան սահմանին ականառումբի պայթեցմանը։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած կոմյունիկեում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Զինվորականները հավելել են, որ ՀԱՄԱՍ շարժումը  պատասխանատու է Գազայի հատվածում տեղի ունեցածների համար, ինչպես նաև բանակը «թույլ չի տա ահաբեկչական կազմակերպությանը սահմանային հատվածի բաժանարար պարիսպի շրջանը մարտի դաշտի վերածել»,–նշել են բանակի մամուլի ծառայությունում։ Վերջին անգամ Իսրայելը Գազայի հատվածում հարված էր իրականացրել ապրիլի 9-ին այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբերը փորձել էին ներթափանցել և ինքնաշեն պայթուցիկ տեղադրել սահմանին։