Tengelmann (OBI, Kaiser's եւ այլ.) ընկերության ղեկավար, Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկի ներկայացուցիչ Կարլ-Էրիվան Հաուբը անհայտ կորած է համարվում ապրիլի 7-ից, երբ նա չէր վերադարձել Ալպերում գտնվող լեռնադահուկային հանգստավայրից, հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Spiegel-ը:
Խմբի ներկայացուցիչը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ ընթանում են 58-ամյա գործարարի լիարժեք որոնողական աշխատանքները, եւ ընկերությունն «անում է ամեն հնարավորը` նրան գտնելու համար»:
Blick շվեյցարական պարբերականի համաձայն՝ Հաուբը ժամանակ էր անցկացնում Ցերմատ հանգստավայրում, որը գտնվում է Պենինյան Ալպերի՝ Դյուֆուր եւ Մատերհորն գագաթների մոտ: Նա ամբողջական լեռնադահուկային հանդերձանքով զբոսանքի էր դուրս եկել շաբաթ օրը՝ ժամը 08:30-ին, եւ այդ ժամից հետո կապի դուրս չի եկել: Նրա հեռախոսը անջատվել է նույն օրը երեկոյան:
Հաուբի հարազատները մեծ գումարներ են հատկացրել որոնողական աշխատանքների համար, գրում է Handelsblatt- ը, սակայն դրանց խոչընդոտում են վատ եղանակային պայմանները: Handelsblatt-ը նաեւ հրապարակել է Կարլ-Էրիվան Հաուբի եղբոր՝ Քրիստիանի նամակը, որով նա դիմել է Tengelmann ընկերության իր գործընկերներին:
Նամակում Քրիստիան Հաուբն իր եղբորը «շատ փորձառու դահուկորդ եւ լեռնագնաց» է անվանում եւ նշում է, որ ընտանիքը հույս ունի, որ նրան շուտով կգտնեն: Forbes-ը Հաուբի ընտանիքի ունեցվածքը 6.4 միլիարդ դոլար է գնահատում:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























