Մեծ Բրիտանիային դուր չի գալիս այն, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման փոխզիջումային բանաձևի նախագիծն ուղղված չէ այդ հարձակման մեղավորներին պարզելուն։ Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) նիստում այսպիսի պնդմամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Պիրսը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Խորհրդակցությունների ժամանակ դուք և Շվեդիան ձեռնարկել եք փոխզիջման հասնելու փորձ։ Մենք շնորհակալ ենք այդ ջանքերի համար»,–նկատել է Պիրսը։
«Միացյալ Թագավորությունը չի կարող կողմ քվեարկել ռուսական տեքստին, որովհետև այն չի նախատեսում հետաքննության անցկացում այն նպատակով, որ հաստատվի ՝ով է կրում քիմիական հարձակման պատասխանատվությունը»,–պարզաբանել է Բրիտանիայի ներկայացուցիչը։
Նա Լոնդոնի դիրքորոշումը հայտնել է այն բանից հետո, երբ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման փոխզիջումային բանաձևի նախագիծը չի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը։
Իր հերթին Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վրդովված է Ռուսաստանի որոշմամբ վետո դնել ԱՄՆ–ի կողմից ՄԱԿ ԱԽ–ում ներկայացված բանաձևի նախագծին։
Hugely disappointing that Russia vetoed the proposal at the UN for an independent investigation into Syrian chemical attacks. Russia is holding the Syrian people to political ransom by supporting a regime responsible for at least 4 heinous chemical attacks against its people
— Boris Johnson (@BorisJohnson) 10 апреля 2018 г.




























