ԱՄՆ-ն դեռ քննարկում է Սիրիայում հնարավոր «քիմիական հարձակման» մասին տեղեկությունը: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, հաղորդում է Reuters-ը:
Հարցին՝ արդյոք բավականաչափ ապացույցներ կան, որ Սիրիայի իշխանություններին այս հարձակման մեջ մեղադրեն, Մաթիսը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռեւս գնահատում է «մեր եւ մեր դաշնակիցների» հետախուզությունը: «Մենք դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է նա:
Նա նաեւ հաստատել է, որ ամերիկյան զինվորականները անհրաժեշտության դեպքում պատրաստ են քննարկել ռազմական տարբերակները եւ եթե այդպես որոշի նախագահ Թրամփը:




























