«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները երթով շարունակում են ընդդեմ Սերժ Սարգյանի ակցիան: Նրանք երթով հասան Մաշտոցի պողոտա եւ այստեղ նույնպես նստեցին ճանապարհի բանուկ հատվածում:

Նրանք վանկարկում են «Մերժիր Սերժին» եւ քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց, պայքարել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության:

Նշենք, որ ընդդիմադիրները փորձում էին արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որ ՀՀԿ-ականները չկարողանան գալ շենք եւ մասնակցել Գործադիր մարմնի այսօրվա նիստին։ Սակայն նրանք չկարողացան շրջափակել շենքը, քանի որ ոստիկանները պատնեշ էին կառուցել եւ չթույլատրեցին որեւէ մեկին մոտենալ շենքին:

ՀՀԿ-ն այսօր քննարկեց եւ միաձայն առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որը շաբաթ օրը առաջարկելու են ՀՀԿ խորհրդին՝ հաստատելու համար։

Նշենք, որ այսօրվա երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից. Ցուցարարները Զորավար Անդրանիկ կայարան են եկել մետրոյով՝ իրազեկելով ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին։