Ռուսաստանը սկսել է ԱՄՆ-ի հետ շփվել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ- ը՝ հղում կատարելով ապրիլի 11-ին Պետական Դումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովի հայտարարությանը:

«Ուղիղ երկխոսություն է անցկացվում ԱՄՆ-ի Շտաբերի (Զինված ուժերի) ղեկավարների կոմիտեի հետ: Մեր դաշնակիցների, թուրք գործընկերների միջոցով, հաղորդակցման ուղիները  ստուգվում եւ հստակեցվում են ՆԱՏՕ-ի հետ», - ասել է նա:

Ապրիլի 6-ի երեկոյան սիրիական զորքերը սկսել են Դումա քաղաքի ազատագրման գործողությունը: Այն   Արեւելյան Գուտայի՝ Բաշար Ասադի  ուժերին չենթարկվող  վերջին բնակավայրն է:

Այս տարածաշրջանը գտնվում է Դամասկոսի մոտակայքում: