Կադրային վերադասավորումները ոստիկանությունում շարունակվում են։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գնդապետ Արսեն Աղումյանին ազատել է Սպիտակի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակել է Ստեփանավանի բաժնի պետ։

Մեկ այլ հրամանով Սպիտակի բաժնի պետ է նշանակվել գնդապետ Արթուր Շմավոնյանը։ Նա մինչ այս զբաղեցնում էր Կապանի բաժնի պետի պաշտոնի պաշտոնը։