Անկարան ափսոսանք է հայտնում առ այն, որ Ռուսաստանը վետո է դրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության ամերիկյան բանաձեւի նախագծի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քիմիական զենքի օգտագործումը չի կարելի անպատիժ թողնել: Լուրջ կասկածներ կան, որ հարձակումը իրականացվել է սիրիական վարչակարգի կողմից: Մենք ցանկանում ենք, որպեսզի դա դադարեցվի: Մենք ափսոսում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է դրվել ԱՄՆ-ի առաջարկի վրա»,- Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Աքսոյը:
Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձեւի վրա
Թուրքիան ափսոսանք է հայտնել ՌԴ-ի կողմից Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձեւի նախագծի վրա դրված վետոյի կապակցությամբ
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























