Մի քանի ժամ առաջ բիթքոինի գինի Bitfinex բորսայում բարձրացել է՝ հասնելով մինչեւ 8 000 դոլար ցուցանիշին։ Բիթքոինի արժեքը կտրուկ աճել է 17 տոկոսով, գրում է ՌԲԿ-ն։

Մասնագետների կարծիքով՝ կրիպտոարժույթի արժեքն աճել է, որովհետեւ օգտատերերն ավելի հազվադեպ են սկսել վաճառել կրիպտոարժույթը։

Կապիտալիզացիայի մակարդակով 15 խոշորագույն թվային արժույթներ եւս թանկացել են՝ դրանց թվում Bitcoin Cash-ը (8 տոկոսով), Litecoin-ը (5 տոկոսով), Tron-ը (8 տոկոսով) и NEM-ը (3 տոկոսով)։

Ապրիլի 12-ի ցերեկը կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան  գերազանցել էր 300 միլիարդ դոլարը, ապա մեկ ու կես ժամվա ընթացքում աճել էր 30 մլրդ դոլարով, ապա նվազել է մինչեւ 296 մլրդ դոլար, որից հետո կրկին աճել է։ Այժմ շուկայի կապիտալիզացիան կազմում է 299 միլիարդ դոլար։