Մոսկվայի քաղաքային դումայի մոնումենտալ արվեստի հանձնաժողովում բարձրացվել է Մոսկվայի Զարյադե պուրակում Դմիտրի Խվորոստովսկու հուշարձանի տեղադրման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մշակույթի եւ զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովն ասել է, որ հուշարձանը նվիրվելու է քաղաքին, իսկ քանդակի հեղինակը լինելու է հայազգի հայտնի ռուս քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը:

Ֆրանգուլյանի աշխատանքների թվում են Բուլատ Օկուջավայի, Բորիս Ելցինի, Իոսիֆ Բրոդսկու արձանները: