Մերձմոսկովյան գործարար Ալեքսանդր Տարանցեւի առանձնատնից գողացված նկարների շարքում եղել են նաեւ Իլյա Ռեպինի «Կազակը» եւ Այվազովսկու «Նավը ծովում»նկարները:
«Կոմերսանտ» պարբերականի հաղորդմամբ, գողացվել են նաեւ Շիշկինի, Սավրասովի եւ այլ ռուս նկարիչների ստեղծագործությունները:
Կողոպտիչներն իրենց հետ տարել են ոսկյա իրեր, որոնք զարդարված են եղել ադամանդներվ եւ հնաոճ իրեր, որոնց մի մասը ռուսական կայսերական ընտանիքի հավաքածուից է:
Ընդհանուր վնասը կազմում է 50 մլն դոլար:
Նշենք, որ կողոպուտը եղել է հունվարի 13-ի վաղ առավոտյան:




























