Թուրքիայի ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությունն ամբողջ երկրով մեկ ցույցեր է կազմակերպել՝ ի նշան արտակարգ դրության դեմ բողոքի, որը մտցվել է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո, գրում է AP–ն։
Բողոքի ցույցերն անցկացվել են 81 նահանգներում եւ կապված է այն բանի հետ, որ կառավարությունը մտադիր է այս շաբաթ երկարաձգել արտակարգ դրությունը արդեն 7–րդ անգամ։
Կուսակցությունը կառավարությանը մեղադրում է իր արտակարգ լիազորությունները չարաշահելու՝ խորհրդարանը շրջանցելու, ժողովրդավարության տապալման եւ իշխանության քննադատների ճնշման մեջ։




























