«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրում այժմ բուժում է ստանում ապրիլի 16-ին Երեւանի փողոցներում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում տուժած երկու քաղաքացի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են հիվանդանոցում, նրանցից մեկը գտնվում է դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում, երկրորդը՝ սրունքի կոտրվածքով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 1974 թվականին ծնված սրունքի կոտրվածքով քաղաքացին տառապում է նաեւ լեյկոզով:

Ընդհանուր առմամբ «Հերացի» հիվանդանոց 11 մարդ էր տեղափոխվել, որից 9-ը արդեն իսկ դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերը ցուցարարների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել, ինչի հետեւանքով վնասվածքներ էր ստացել ընդհանուր առմամբ 46 մարդ, նրանցից 6-ը ոստիկաններ էին:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ Երեւանի 12 բուժհիմնարկներում շարունակում է բուժում ստանալ 12 տուժած քաղաքացի:

Ապրիլի 13-ից Երեւանում Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներ են ընթանքում ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր ընտրման: