Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:

Լրագրողներին ուղղված ոստիկանության տարածած կոչում ասվում է.

«Հարգելի լրագրողներ,

Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:

Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:

Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր եւ Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»: