Մոսկվայում առեւտրային կրպակների ստուգման ժամանակ միգրացիոն ծառայության աշխատակիցները ձերբակալել են ավելի քան 300 օտարերկրյա քաղաքացիների, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նշենք, որ 2011-ին կարգելվի Ռուսաստան մուտք գործել ավելի քան 30 հազար օտարերկրյա քաղաքացիների։ Ճանապարհը փակ կլինի այն  այլազգիների համար, ովքեր Ռուսաստանի տարածքում երկու եւ ավելի անգամ վարչական իրավախախտում են թույլ տվել: