Մոսկվայի հյուսիս-արեւելքում հունվարի 16-ին հայտնաբերվել է Ուզբեկստանից ներգաղթածի դին:
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Բորիս Գալուշկինի փողոցում տղամարդ է ընկած արյան մեջ: Դեպքի վայր ժամանած խումբը հայտնաբերել է 22-ամյա տղամարդու դի՝ դանակի բազմաթիվ հարվածներով:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դեպքի հանգամանքները պարզվում են:





























