Հունվարի 17-ին ժամը 02.30-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.38-ին, մարվել` 02.52-ին:
Ամբողջությամբ այրվել է Յու. Պեզենեւսկու «ՎԱԶ 2108» մակնիշի 10 ԼՕ 636 պետհամարանիշի ավտոմեքենան:





























