Հունվարի 15-ին ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մոլդովական փողոցի 44/3 շենքի թիվ 10 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 19.43-ին ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 75-ամյա Թամարա Մարտիրոսյանի  դին: Բնակարանում զգացվել է ուժեղ գազի հոտ, իսկ ճաշասենյակում հայտնաբերվել է 3 կիլոգրամանոց գազի բալոն՝ բաց փականով եւ դատարկ: