Հունվարի 15-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցի 2-րդ նրբանցքի վերջնամասում ցանկապատ է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է փայտե տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.23-ին, մարվել` 21.16-ին:

Այրվել է փայտե տնակ` 15 քմ. մակերեսով, որտեղ հայտնաբերվել է 76-ամյա Սիրան Ալավյանի դին: